Այսօր Հայաստան կժամանի ՄԹ ԱԳ ներկայացուցիչ Քոլին Ռոբերթսը![]() 25 ապրիլի 2013 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՄԹ Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Քոլին Ռոբերթսը: Նա Հայաստանում կգտնվի ապրիլի 25-ից 27-ը: Քոլին Ռոբերթսի այցի նպատակն է ներկայացնել Միացյալ Թագավորության պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ և մասնավորապես ընդգծելու քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջև: Քոլին Ռոբերթսը հանդիպումներ կունենա Հայաստանի կառավարության, քաղաքական կուսակցությունների և բիզնեսի ներկայացուցիչների հետ, ասվույմ է Բրիտանական դեսպանատան հաղորդագրության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |