ՀՀԿ-ն կառավարության կազմի հետ կապված հարց չի քննարկել![]() 26 ապրիլի 2013 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ գործադիր մարմինը երեկ ապագա կառավարության կազմի հետ կապված հարց չի քննարկել: «Քննարկվել են նախընտրական քարոզարշավի հետ կապված հարցեր, ընթացիկ խնդիրներ ու դրանց կարգավորման ուղիները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության նոր կազմը կախված է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներից: «Այս պահին իշխանական կուլիսներում քննարկվում է միայն երեք նախարարի պաշտոնակատարների ապագա ճակատագիրը: Հարցականի տակ են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ճակատագրերը»,- գրել է «Հայկական ժամանակը»: Լրատվամիջոցներում քննարկվել է նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետագա պաշտոնավարման հարցը: Խոսակցություններ կային, որ նա ապագա կառավարության կազմում չի լինելու մշակույթի ապագա նախարարի տարբեր թեկնածություններ էին քննարկվում: Ըստ թերթի` գոնե երեկվա տեղեկություններով, Հասմիկ Պողոսյանը շարունակելու է իր հետագա պաշտոնավարումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |