ԲՀԿ անդամ. Հայաստանում դժվար է գտնել կուսակցություն, որը հիմնված լինի գաղափարախոսության վրա![]() 26 ապրիլի 2013 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում դժվար է գտնել կուսակցություն, որը հիմնված լինի գաղափարախոսության վրա: Նման կարծիքի է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ միակ քաղաքական ուժը ՀՅԴ-ն է, չնայած ինքը ԲՀԿ-ական է: Անդրադառնալով Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե ժամանակն է, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր հռչակի, նա նշեց, որ Օսկանյանը պատմություն ունեցող գործիչներից է, արտգործնախարար լինելու ընթացքում խոցելի պահեր չեն եղել, իսկ եթե ասում է, ուրեմն դա ասում է ի օգուտ երկրի: «Գլխավորն այն դիրքորոշումների ու հայացքների էությունն է, որոնք մենք արտահայտում ենք: Իսկ դրանք այսօր հասարակության օգտին են», - եզրափակեց Վարդան Բոստանջյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |