Orange-ը ներկայացրել է SonyXperia Z սմարթֆոնը Հայաստանում

Orange-ը ներկայացրել է SonyXperia Z սմարթֆոնը Հայաստանում

PanARMENIAN.Net - Այսօր Orange-ը ներկայացրեց Sony ընկերության առաջատար մոդելը՝ Sony Xperia Z սմարթֆոնը: Sony Xperia Z-ն առանձնանում է 5 դյույմանոց Full HD էկրանով, չորսմիջուկանի պրոցեսորով և 13 մեգապիքսել հզորությամբ արագագործ ֆոտոխցիկով: Այս սարքն օգտագործում է Sony-ի տարբեր մուլտիմեդիա ապրանքների առաջատար տեխնոլոգիաները՝ առաջարկելով «լավագույնը Sony-ից՝ սմարթֆոնում», հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Sony Xperia Z-ի էկրանը, որը ստեղծված է Sony-ի Bravia հեռուստացույցների տեխնոլոգիայով, սմարթֆոնին է բերում Sony ընկերության՝ հեռուստացույցների արտադրության բազմամյա փորձը և դիտողին կարծես «տեղափոխում է» էկրանի մեջ վառ ու հստակ գույների շնորհիվ:

Սմարթֆոնի առանձնահատուկ հնարավորություններից է վերջինիս ջրակայունությունը, որը թույլ է տալիս լուսանկարներ և տեսաձայնագրություններ անել ջրի մեջ՝ մինչև մեկ մետր խորության վրա: Ջրում կարելի է անգամ պատասխանել մուտքային զանգերի:

Sony Xperia Z-ը զինված է Android օպերացիոն համակարգով և ապահովում է մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն: «Մեր բաժանորդներին մենք առաջարկում ենք համաշխարհային լավագույն նորարարությունները՝ ներկայացնելով նրանց լայն ընտրություն: Sony Xperia Z-ը՝ այս հրաշալի սմարթֆոնը, գալիս է լրացնելու բարձր պահանջներ ունեցող սպառողների համար նախատեսված սմարթֆոնների մեր պորտֆոլիոն: Մենք ուրախ ենք լինել առաջին օպերատորը Հայաստանում, որն առաջարկում է այն իր խանութներում», ասաց Օրանժ Արմենիայի Վաճառքի գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Sony Xperia Z-ի վաճառքի գինն Orange-ի խանութներում 370,000 դրամ է, սակայն Orange-ն առաջարկում է այն ձեռք բերել հատուկ գնով՝ Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրությունների հետ միասին: Վերջիններից որևէ մեկին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում սմարթֆոնը կարելի է ձեռք բերել՝ սկսած 205,000 դրամից: Ավելին, Պանտերա սակագնային պլանի բաժանորդներն իրենց բաժանորդագրության առաջին տարվա ընթացքում ամսական կստանան մինչև 1ԳԲ անվճար ինտերնետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---