ԿԸՀ-ն հրապարակեց առաջին արդյունքները. ՀՀԿ-ն ամենաշատ ձայներն է ստացել![]() PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության առաջին նախնական արդյունքները: Մշակվել են մեկ տեղամասի արդյունքները: Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝«Առաքելություն» կուսակցույունը ստացել է 6 ձայն կամ 1.13%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 52 ձայն կամ 9.81%-ը, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը՝ 56 ձայն կամ 10.57%-ը, «Հայ Ազգային Կոնգրեսը»՝ 19 ձայն կամ 3.58%-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 342 ձայն կամ 64.53%-ը, «Օրանց Երկիրը»՝ 27 ձայն կամ 5.09%-ը: Երևանի ավագանու ընտրություններին ԿԸՀ հրապարակած տվյալներով ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 437 021 ընտրող կամ ընտրողների 53,53 տոկոսը: Ոստիկանության հայտնած տվյալներով ընտրողների ընդհանուր թիվը 816 475 է: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |