Վարչապետը հեռանկարային է համարում Ֆինլանդիայի հետ համագործակցությունը հատկապես ՏՏ ոլորտում![]() 7 մայիսի 2013 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնին (նստավայրը՝ Հելսինկի): Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների խորացմամբ և ամրապնդմամբ: «Քաղաքական ասպարեզում մեր հարաբերությունները բնութագրվում են բարձր փոխըմբռնմամբ, ուստի անհրաժեշտ է սերտացնել և ընդլայնել կապերը նաև տնտեսական ոլորտում».- ասել է վարչապետը, ասվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ: Այդ համատեքստում, զրուցակիցները կարևորել են Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների հաջող ավարտը: Տիգրան Սարգսյանը հեռանկարային է համարել Ֆինլանդիայի հետ համագործակցությունը, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Վարչապետը ֆիննական ընկերություններին հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու և կապեր հաստատելու ՏՏ բնագավառում գործունեություն ծավալող տեղական և միջազգային ընկերություններին և զարգացման հեռանկարներին: Այնուհետև դեսպանը կառավարության ղեկավարին է ներկայացրել Ֆինլանդիայի տնտեսության վիճակը և դրա զարգացման գործում իր երկրի փորձը: Քրիստեր Միխելսոնը նշել է, որ իր երկիրը պատրաստ է կիսվել այդ փորձով և նպաստել Հայաստանի զարգացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵՄ-ի օժանդակությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և այլ հարցերի: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |