ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել Վարչական դատարան

ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել Վարչական դատարան

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը դիմել է 27 տեղամասերում վերահաշվարկ անելու, իսկ 7 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու հավելել, որ վերահաշվարկը ոչինչ չի փոխելու. դա արվում է բացառապես այլ նպատակով։

Այդ նպատակների մասին խոսելով նա նշել է, որ կհայտնաբերեն ապօրինի վերահսկման ապացույցները`կորսված, չհաշվարկված քվեաթերթիկներ, գունավոր գրիչներով քվեարկված քվեաթերթիկներ, տարբեր ծալվածքներով ծալված քվեաթերթիկներ: Վերահաշվարկի 2-րդ նպատակն այն է, որ դրա ժամանակ հնարավորություն է լինում քաղվածք վերցնել մասնակիցների քվերակությունը արձանագրած մատյանից և տեղեկանալ, թե ում անվան դիմաց ստորագրություն կա. այս կերպ ստուգում են, թե ովքեր են քվեարկել, ինչը շատ ծախսատար և մարդկանց ջանքերի հետ կապված ծանր աշխատանք է, բայց հաջողություններ արձանագրվել են։

«Մեզ հաջողվել է Ավանում 15 մարդ գտնել, որոնք քվեարկել են, բայց նշված են մի հասցեի տակ, որը գոյություն չունի: Բավարար չափով ապացույցներ ունենք, որը մեզ թույլ է տալիս դիմել Վարչական դատարան ու մեր հայցն արդեն պատրաստվում է»,- ասել է Լ. Զուրաբյանն ու ավելացրել, որ միևնույն է ժողովրդի շահերից բխող որոշման հույս չունի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---