1 օրում քաղաքացիների կողմից զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 10 դեպք

1 օրում քաղաքացիների կողմից զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 10 դեպք

PanARMENIAN.Net - Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 14.30-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհի ձախ վերջնամասում գտնվող կիսակառույց շինության մոտ զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է անհայտ մակնիշի, ջնջված համարներով, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ՌԿԳ-3 ԵՄ» տիպի հակատանկային նռնակ, «25-61» տիպի հակատանկային նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտով, 7.62 մմ տրամաչափի` 2 և 5.45 մմ տրամաչափի 73 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 11.50-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Դաշտաքար գյուղ տանող ճանապարհի աջ կողմում գտնվող էլեկտրական հենասյան տակ զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային տոպրակ մեջ, հայտնաբերել է ինքնաշեն եղանակով վերափոխված և հարմարեցված 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի հրացանի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ատրճանակ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և տարբեր տրամաչափի 91 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 12.35-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Դաշտավան գյուղի ջրատար խողովակների տակ զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ջնջված համարներով «ՏՕԶ-8» տիպի հրազեն, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի դատարկ պահունակ և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 140 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 14.55-ին, 1960 թ. ծնված Ռազմիկ Ա.-ն Իջևանի պահպանության բաժին է հանձնել «ԿՊՎԴ»-ի 14.5 մմ տրամաչափի 99 փամփուշտ` ժապավենով, կարաբինի 7.62 մմ տրամաչափի` 27, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 35 և 7.62 մմ տրամաչափի 37 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 21.40-ին, 1968 թ. ծնված Գրիշա Դ.-ն կամավոր հանձնել է «Ջ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 117 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 14.10-ին, 1976 թ. ծնված Արծրուն Ա.-ն կամավոր հանձնել է «ՌՊԳ-22» տիպի հակատանկային նռնականետ, «Ֆ-1» տիպի 7 նռնակ` պայթուցիչներով, «ՌԳՎ» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, «ԱԳՍ-17» տիպի նռնականետի «ՎՄԳ» տեսակի 5 մարտագլխիկ և «ՌԿԳ» տիպի հակատանկային 2 նռնակ` պայթուցիչներով: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 11.00-ին, 1960 թ. ծնված Սևան Մ.-ն կամավոր հանձնել է հրթիռանետի հրթիռ, կարաբինի 7.62 մմ տրամաչափի` 11 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 7-ին, ժամը 11.30-ին, 1962 թ. ծնված Վաչագան Ե.-ն կամավոր հանձնել է հրթիռանետի հրթիռ, կարաբինի 7.62 մմ տրամաչափի` 7 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 16 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՊՊԳՎ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարյան փողոցի մոտի թունելների մուտքի աղբարկղերի մոտ զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տեսակի և տրամաչափի 532 փամփուշտ, 3 նռնակ և նռնակի 1 պայթուցիչ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 16.00-ին, 1963 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն կամավոր հանձնել է առանց համարի, «ԱԿՍ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, ինքնաձիգի 3 դատարկ պահունակ և «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Նշված բոլոր դեպքերով կատարվում է հետաքննություն: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---