Էրեբունի օդանավակայանում ՄիԳ-29 կործանիչներն ավելի քան 300 օդային ուսումնական մարտ են իրականացրել

Էրեբունի օդանավակայանում ՄիԳ-29 կործանիչներն ավելի քան 300 օդային ուսումնական մարտ են իրականացրել

PanARMENIAN.Net - Հայաստանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ավիացիոն բազայի անձնակազմը շարունակում է մարտական հերթապահություն իրականացնել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգում: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ` ձմեռային ուսուցման շրջանում օդաչուական կազմն իրականացրել է մոտ 500 թռիչք:

Ընդ որում, ՄիԳ-29 կործանիչներն իրականացրել են ավելի քան 300 օդային ուսումնական մարտ, ինչպես անհատական, այնպես էլ` խմբակային պատրաստվածության շրջանակներում:

Ավելի քան 150 օդային մարտ անցկացվել է վատ տեսանելիության, 100-ից ոչ պակասը` գիշերն ու վատ եղանակային պայմաններում:

Նշենք, որ այս ավիացիոն բազան ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգում մարտական հերթապահություն է իրականացնում 1994թ.-ից` միջկառավարական համաձայնագրի հիման վրա: 1998թ.-ին ավիացիոն բազան զինվել է ՄիԳ 29 կործանիչներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---