ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը ԱԳ նախարարին ներկայացրեց Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը ԱԳ նախարարին ներկայացրեց Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաու Սոարեշին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժոաու Սոարեշը նշեց, որ ուրախ է կրկին անգամ Հայաստան այցելել և ծանոթանալ տարածաշրջանում ընթացող զարգացումներին։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց իր տարածաշրջանային այցելության նպատակները և Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, անդրադարձան տարածաշրջանային խնդիրների։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---