ՀՀՇ-ն վերածնվում է. Վերագրանցման համար Արդարադատության նախարարություն են դիմել

ՀՀՇ-ն վերածնվում է. Վերագրանցման համար Արդարադատության նախարարություն են դիմել

PanARMENIAN.Net - ՀԱԿ դաշինքի մի քանի նախկի անդամներ նախաձեռնել են «Հայոց Համազգային Շարժում» կուսակցության վերագրանցումը:

ՀՀՇ-ի վերագրանցման նախաձեռնողներն են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր-անդամ Արարատ Զուրաբյանը, ՀՀՇ վարչության նախկին անդամներ Հովհաննես Իգիթյանը և Կարապետ Ռուբինյանը, ովքեր այսօր ավելի ուշ կներկայացնեն մանրամասներ ՀՀՇ-ի վերականգման վերաբերյալ:

Կարապետ Ռուբինյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենք դիմել են Արդարադատության նախարարություն:

Հիշեցնենք, որ ՀՀՇ արտահերթ համագումարը ձայների մեծամասնությամբ կողմ էր քվեարկել առաջարկված որոշմանը, ըստ որի ՀՀՇ-ն միանում է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը եւ վերանվանվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---