Մոսկվայում տեղի է ունեցել «Հայ կազակները» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցավ «Հայ կազակները» գրքի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, շնորհահանդեսին կարողացել էին ժամանել ռուս կազակների 11 զորքային ատամաններից 6-ը, կազակների հասարակական միավորումների ատամանները, ատամանները եւ նրանց ներկայացուցիչները Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից, Մերձդնեստրից: Ներկա են եղել նաեւ կազակների զորքի ներկայացուցիչները, հայտնի հայ եւ ռուս հասարակական գործիչներ: Հետազոտության հեղինակը, որը լույս է սփռում հայ-ռուսական հարաբերությունների մինչ այժմ լայն հասարակությանն անհայտ էջերի վրա, թոշակի անցած ԽՍՀՄ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հրամանատար, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Նորատ Տեր-Գրիգորյանցն է: Գիրքը հրատարակվել է Հայ կազակների միջազգային միավորման հովանավորությամբ եւ աջակցությամբ, որի առաջացման պատմությունը, XIX-XXդդ. հայ կազակության ձեւավորման հետ մեկտեղ, իր արտացոլումն է գտել նման տիպի առաջին հետազոտության էջերին:



Շնորհահանդեսում հնչած բոլոր ելույթների հիմնական միտքն այն էր, որ այս դժվարին ժամանակներում չափազանց կարեւոր է պահպանել ռուսների եւ հայերի պատմական կապերի հաջորդականությունը, որի կարեւոր բաղկացուցիչն է եղել, եւ որոշ չափով շարունակում է մնալ հայ-կազակական հարաբերությունները: Հարկ է նշել, որ կազակների ատամանների ելույթները հակասում էին այն տարածված կարծիքին, թե կազակները զգուշավորությամբ են վերաբերվում հայերին: Զորքային ատամաններից մեկի խոսքերով, «առավել աշխատասեր, առավել ազնիվ, առավել հավատարիմ գործընկերներ, քան հայերն են, ես դեռեւս չեմ հանդիպել»: Կուբանի կազակների ջերմ վերաբերմունքի մասին Կուբանի հայ համայնքի հանդեպ խոսում էր նաեւ Կուբանի կազակների զորքի զորքային կառավարության անդամ Ալեքսանդր Գավրյան: Շնորհահանդեսի ժամանակ տեղի է ունեցել կազակների եւ հայ-կազակական հարաբերությունների ամրապնդման համար շատ բան արած ներկայացուցիչների եւ գործիչների պարգեւատրումը եւ Համաշխարհային մարդկության միջազգային բարեգործական հիմնադրամի (հիմնադրամի նախագահ կոմս Պ.Շերեմետեւը) մեդալներով եւ պատվոգրերով: Պարգեւները հանձնում էր հիմնադրամի վարչության նախագահ, «Հայ կազակների միավորման» ատաման, գեներալ-մայոր Սերգեյ Մադաթյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---