ՂԱԿ-ը պահանջում է անհապաղ դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը20 դեկտեմբերի 2005 - 13:07 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ցանկանում քայլեր կատարել «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի հետեւանքները» վերացնելու ուղղությամբ: Այդ մասին ասվում է ադրբեջանական Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) դեկտեմբերի 19-ին տարածած հայտարարության մեջ: Կազմակերպությունը նշում է, որ համանախագահների նման դիրքորոշումը դրդում է Ադրբեջանին կնքել պարտվողական խաղաղություն: «ԵԱՀԿ ՄԽ-ն չի ձգտում հաշվի նստել ադրբեջանական ժողովրդի կարծիքի հետ: ԵԱՀԿ ՄԽ ընթացիկ այցում ԵԱՀԿ բարձր ծրագրման առաքելության ներկայությունը վկայում է լուրջ վտանգի մասին»,-ասվում է հայտարարության մեջ: ՂԱկ-ը հայտարարում է, թե «կկանխի միջազգային կազմակերպությունների նենգ ծրագրերը, որոնք իրագործվում են ԵԱՀԿ ՄԽ միջոցով, եւ թույլ չի տա կնքել պարտվողական խաղաղություն»: «Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը»,-ընդգծվում է հայտարարության մեջ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |