Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է լինելու. Եթե գազը թանկանա, կթանկանա ամեն ինչ

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է լինելու. Եթե գազը թանկանա, կթանկանա ամեն ինչ

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին, առավոտյան ժամը 10-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա տեղի կունենա՝ ընդդեմ գազի սակագնի բարձրացման: Ակցիայի նախաձեռնողները մի խումբ ակտիվիստներ են, ովքեր հաղորդագրության մեջ նշում են, որ գազի գնի բարձրացումը նշանակում է, որ Հայաստանում ամեն ինչ կթանկանա՝ հաց-հացամթերք, տրանսպորտ, էլեկտրաէներգիա, առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննունդ և այլն:

«Սա այն պահն է, որ բոլորս համախմբված պետք է դուրս գանք փողոց ու պաշտպանենք մեր իրավունքները»,-ասված է հաղորդագրության մեջ»:

Հիշեցնենք, որ երեկ «Հայռուսգազարդ» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով, առաջարկելով գազի մեկ խմ. գինը 132 դրամից դարձնել 221 դրամ:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
---