Շախմատի աշխարհի գավաթակրին կհանձնվի ՀՀ կառավարության դրամական պարգեւը22 դեկտեմբերի 2005 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության այսօրվա նիստում որոշել է կառավարության պահուստային ֆոնդից 5 մլն դրամ հատկացնել Հայաստանի շախմատի ֆեդերացիային : Այդ գումարը որպես դրամական պարգեւ կհանձնվի Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ Լ.Արոնյանը գրավել է 1-ին տեղը Խանտի Մանսիյսկում կայացած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներով: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Հայաստանի 37 սպորտային լրագրողների հարցման արդյունքում Լեւոն Արոնյանը ճանաչվել է այս տարվա Հայաստանի լավագույն մարզիկը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |