«Գելլափ Ինթերնեյշնլ»-ի հետազոտություններով ՀՀ ոստիկանությունում դրական արդյունքներ են արձանագրվել

«Գելլափ Ինթերնեյշնլ»-ի հետազոտություններով ՀՀ ոստիկանությունում դրական արդյունքներ են արձանագրվել

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին ոստիկանությունում տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների և «Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցների հանդիպում, որը վարել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:

Հանդիպման նպատակը վերջին շրջանում մայրաքաղաք Երևանում և հանրապետության բոլոր շրջաններում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գործունեության գնահատման նպատակով իրականացված հետազոտությունների ամփոփումն էր:

«Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Նավասարդյանը, ներկայացնելով հետազոտությունների արդյունքները նշել է, որ գործունեության ընթացքում իրենք հատկապես անդրադարձել են հետևյալ ոլորտներին ու խնդիրներին.

«Ոստիկանության վերջին մեկուկես տարվա գործունեության գնահատում, ոստիկանության աշխատանքը 2013 թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում, 2013թ. ապրիլի 9-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունների գնահատում»:

Օսիկյանը նշել է, որ ուրախալի է հետազոտության դրական արդյունքների արձանագրումը, և աշխատանքն առաջիկայում կշարունակվի` նպատակ ունենալով հասնել ավելիին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---