«Ազատ դեմոկրատները» կմիանա՞ն վերագրանցվող ՀՀՇ-ին. ԱԴԿ մամուլի խոսնակը բացառում է![]() 17 մայիսի 2013 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Մամուլում տարածված տեղեկությունները, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պատրաստվում է լուծարվել և միանալ վերագրանցվող ՀՀՇ-ին, որի նախաձեռնողներից է այդ կուսակցության արդեն նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանը, չեն համապատասխանում իրականությանը: «Ազատ դեմոկրատների» մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները և ընդգծեց, որ նման քննարկումներ իրենց կուսակցությունում չեն եղել և չեն էլ լինելու: «Ազատ դեմոկրատները» չի պատրաստվում նման քայլ անել: Այն ինքնուրույն կուսկցություն է, որն իր ույն տեղն ունի Հայաստանի քաղաքական դաշտում: Մենք ունենք ծրագիր և մի շարք քայլեր ենք նախատեսում այն իրականացնելու համար: Մենք պատրաստ ենք Հայաստանում առկա խնդիրների լուծման համար համագործակցել տարբեր ուժերի հետ, իսկ լուծարվել կամ որևէ ուժի հետ միավորվել չենք պատրաստվում: «Ազատ դեմոկրատները» եղել է ու մնալու է որպես առանձին ուժ»,- ասաց Անժելա Խաչատրյանը: Ավելացնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` «Ազատ դեմոկրատների» և «վերականգնվող» ՀՀՇ-ի միջև սկսվել են ներքին բանակցություններ, և այստեղ ամենևին էլ դեմ չեն նոր քաղաքական ուժի հետ միավորվելուն: «Ազատ դեմոկրատներից» Ալեքսանդր Արզումանյանի հեռացումն արդեն լուրջ հիմքեր է ստեղծել, որպեսզի առաջիկայում այս կուսակցությունից այլ անդամներ ևս համալրեն «նոր» ՀՀՇ-ի շարքերը: Կուսակցության հնարավոր «փլուզումից» խուսափելու համար, այստեղ որոշել են առանց լուրջ ցնցումների, «սահուն» անցում կատարել նոր քաղաքական ուժի հովանու տակ: Ուստի առաջիկայում չի բացառվում, որ «Ազատ դեմոկրատների» կուսակցապետերը հայտարարեն, թե իրենց ու ՀՀՇ-ականների գաղափարական հենքը նույնն է: Հարցականի տակ է մնում Աժ խմբակցության այս կուսակցության նախ` երկու, իսկ այսօր արդեն մեկ անդամի կարգավիճակը: ժամանակին նրանք «ժառանգությունն» էին ներկայացնում, հետո պարզվեց` ԱԴԿ, հիմա էլ` ՀՀՇ»,- այսօրվա համարում գրել է «Իրատես դե ֆակտո» թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |