Մայիսի 23-ին ԱԺ-ում կքննարկեն գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված հարցերը17 մայիսի 2013 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 11 հարց: Մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 60 հարց, միջազգային 9 պայմանագիր, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն մայիսի 20-ի Ազգային ժողովի նիստում: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկաներին տեղեկացրեց, որ Ազգային ժողովում մայիսի 23-ին ժամը 18.00-ին գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված իր նախաձեռնությամբ կկազմակերպվի քննարկում, որին կհրավիրվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կառավարության ներկայացուցիչներ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |