Ադրբեջանի նախագահական ընտրություններին Գրիգորի Այվազյանի առաջադրվելու մասին![]() PanARMENIAN.Net - Եթե անվտանգության երաշխիք ստանա, կմեկնի Բաքու, եթե պաշտոնապես գրանցեն, եթե հավասար քարոզարշավի հնարավորություն տան, կհաղթի և 60 տոկոս ձայն կստանա: Եթե-ներով Գրիգորի Այվազյանն է պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: Առաջին անգամը չէ, որ նա այսպիսի մտադրության մասին է խոսում: Դեռ 2010-ին էր փորձել առաջադրվել Ադրբեջանի Միլի մեջլիսի ընտրություններին`նամակ էր ուղարկել Ադրբեջանի ԿԸՀ, նախագահի աշխատակազմ և ԱԳ նախարարին: Անարդյունք: Գ. Այվազյանի հայտարարության մասին ուղղակի տեղեկացնել ու ոչինչ չավելացնելն անիմաստ կլիներ, որովհետև հայտարարությունը, մտադրությունը, քայլը, մեղմ ասած, լուրջ չէ: 1-ին հերթին հիմնավորումն է թույլ. «1990 թվականից ի վեր Ադրբեջանում բոլոր ընտրություններն անվավեր են եղել, քանի որ ադրբեջանահայերը զրկված են եղել մասնակցելու հնարավորությունից: Եթե հիմա մերժեն առաջադրումը, ապա Ադրբեջանը ևս մեկ անգամ կհաստատի իր ֆաշիստական բնույթը»: Ադրբեջանի ֆաշիստական բնույթը հաստատված է. խնդիրն այլ է և աշխարհաքաղաքական պատճառներ ունի, որոնց մասին, վստահ եմ, Գ. Այվազյանը գիտի: Նրա ուշագրավ հայտարարություններից մեկն էլ այն է, թե հիմա եզակի հնարավորություն կա Ադրբեջանում կազմակերպել 1-ին իրական մրցակցային ընտրությունները: Գ.Այվազյանը այս հարցում ևս կամ մոլորության մեջ է, կամ ինքն է փորձում մոլորեցնել. Ի. Ալիևը նախկին նախագահ Հ. Ալիևի որդին է, որը նախագահության 3-րդ շրջանին է գնում: Ինչ մրցակցային ընտրությունների մասին կարող է խոսք լինել, և այն, որ Գ.Այվազյանը իրեն գլխավոր մրցակից է համարում նույն Ի. Ալիևին, դեռ չի նշանակում, որ կարող է մրցակցել: Կարծում եմ` Ադրբեջանի ԽՍՀ քաղաքացին իրականում իրատես է, իսկ ձայների 60 տոկոսը ստանալու և Ադրբեջանի նախագահ դառնալու հույսն ընդամենը «նախընտրական» քայլ է: Բացի այդ Գ. Այվազյանը, գուցե տեղյակ չէ, որ Ադրբեջանի ընդդիմությունը փորձում է միավորվել և ոչ մի թեկնածու չառաջադրել` Ի. Ալիևի ընտրվելը ոչ լեգիտիմ դարձնելու նպատակով: Նրանք գոնե իրատես են ու հասկանում են, որ իրենց հաղթանակը բացառվում է: Իսկ միակ քիչ թե շատ հնարավորություն ունեցող թեկնածուի կալանքի ժամկետը վերջերս 3 ամսով ավելացվեց: Ալիևը փորձում է և, բնականաբար, կկարողանա նրանցից մեկին համոզել, որ առաջադրվի: Գ. Այվազյանի` Ի.Ալիևի դեմ քայլը, ստացվում է, նրա օգտին է լինելու: Անտրամաբանական է առաջադրվել միայն առաջադրվելու համար, և մի երկու ասուլիսի, որոնցում բարձրացվող կարևոր հարցերը թույլ, նախկինում արդեն անարդյունք քայլերով լուծելու փորձերը դրանք անլուրջ են դարձնում: Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները ևս անդրադարձել են Գ. Այվազյանի հայտարարությանը` նաև ծաղրելով: Անի Ավետյան Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |