Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն![]() 18 մայիսի 2013 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։ Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Լոնդոնում տեղի կունենան Հայաստանի և Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։ Նխատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լորդերի պալատի խոսնակի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Օքսֆորդի համալսարանում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |