Նախագահի նախկին թեկնածու. Իշխանության համար ժամանակի հետադարձ հաշվարկը սկսված է

Նախագահի նախկին թեկնածու. Իշխանության համար ժամանակի հետադարձ հաշվարկը սկսված է

PanARMENIAN.Net - Իշխանության համար ժամանակի հետադարձ հաշվարկը սկսված է: Ֆեսյբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը:

«Մեր ընդհանուր գահավիժումը կասեցնելու, այս հուսահատ իրավիճակի մեջ բեկում մտցնելու համար այն ընդամենը մի քանի ամիս ունի: Մեզ բաժին հասնող ամեն մի վատ նորություն կապված է կոնկրետ պաշտոնյաների անվան հետ, նույնականացվում է նրանց հետ և խորանում է համընդհանուր համոզմունքը, որ իրենք են մեր բոլոր դժբախտութունները նպատակաուղղված կերպով ծնող, բազմացնող համազգային չարիքը:

Բարձրացան կաթնամթերքի գները, կարկուտը բերքը ոչնչացրեց, գազի գինը պիտի ավելնա, ոչ-մարտական պայմաններում բանակում զինվորներ են զոհվում, «ընդդիմութունն» ընդդիմութուն չէ, քաղաքում հրդեհներ են... Յուրաքանչյուր մեծ կամ փոքր արհավիրք արագացնում է վիճակը շտկելու համար դեռ մնացած ժամանակի վազքը: Նրանք չեն կարող հասկանալ, թե ինչպես է լինում, որ լավն էլ անեն վատ է, վատն էլ անեն վատ է, ուզում են փոխել ուրիշներին, մինչդեռ իրենք պետք է փոխվեն»,- գրել է նախագահի նախկին թեկնածուն:

 Ուշագրավ
---