Արմեն Աշոտյան. Եթե game over լինի, այդ game over-ը բոլորիս համար է լինելու![]() 22 մայիսի 2013 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում արտահերթ ելույթով հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:«Ինչ կատարվեց մեկ տարվա ընթացքում. 7 հոգանոց քաղաքական խմբակցությունում այլևս գոյություն ունեն 5 տարբեր կարծիք ունեցող միավորումներ կամ կենտրոններ: 5 հոգանոց քաղաքական խմբակցությունում` ակնհայտ երեք քաղաքական ուժի կենտրոններ, մյուս հինգ հոգանոց խմբակցությունում օրհասական է դարձել սերնդափոխության հարցը: Խոսում եք արտագաղթի մասին. անկեղծ ասեք` ե՞րբ ավելի շատ մարդ հիասթափվեց, երբ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին առաջադրեց որպես նախագահի թեկնածո՞ւ, թե երբ խորհրդարանական երեք ուժերն ամպագոռգոռ խոսելուց հետո թեկնածուներ չառաջադրեցին նախագահական ընտրություններին: Այդ երեքը միահամուռ քննադատում էին չորրորդ ուժին, որը հանդգնեց առաջադրել նախագահի թեկնածու»,- ասաց Արմեն Աշոտյանը: Արմեն Աշոտյանը անվանական քննադատություններ հնչեցրեց. «ՀԱԿ խմբակցություն, ՀԱԿ կուսակցություն, ՀԱԿ դաշինք, ՀՀՇ. հիշեցնում է 90-ականների Ռուսաստանը, երբ հինգ հատ «Լասկովիյ մայ» էր երկրում պտտվում գաստրոլներով: Կողմնորոշվեք, որն է իսկականը: Գնացեք լիբերալ ուժերի միավորման և ստեղծեք լիբերալ ընդդիմադիր ուժերի ճակատ: Հարգելի պոտենցիալ սոցիալիստներ, զբաղեցրեք սոցիալիստական ուժերում առաջնահերթ դիրքերը, դարձեք պահպանողական կառավարության և իշխանական ուժի գաղափարական լուրջ ընդդիմախոսը»: Անդրադառնալով կառավարությանը, Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ այն քաղաքական է: «Մենք չենք հեռանում, մենք ընդամենն ասում ենք` աշխատելու ենք միասին: Պետությունը համակարգչային խաղ չէ, այստեղ չկան ռենջերներ ընդդեմ սև ուժերի: Եթե, Աստված մի արասցե, game over լինի, այդ game over-ը բոլորիս համար է լինելու: Հուսամ` երբեք նման սցենարի չենք բախվելու, որոհետև ուզեք, թե չուզեք խորհրդարանն իր մեծամասնությամբ, ընդդիմադիր և այլ քաղաքական խմբակցություններով այս պետության, մեր պետության, մեր կառավարության, մեր ծրագրի իրականացման պատասխանատուն է, անգամ եթե դուք քվեարկեք դեմ, դա ձեզ չի ազատելու պատասխանատվությունից մեր երկրի և մեր ժողովրդի առջև»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |