Նախախորհրդարանը մայիսի 28-ին կլինի Վանաձորում![]() 23 մայիսի 2013 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Նախախորհրդարանը մայիսի 28-ին, ժամը 13:00-ին Վանաձորի Արցախ պուրակում հանրահավաք է անելու: Այս մասին տեղեկանում ենք Նախախորհրդարանի տարածած հայտարարաությունից: «Հանրահավաքի ընթացքում ներկայացվելու են. 1. Հայաստանում ձևավորված ապազգային կառավարման համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը, մայիսի 28-ի խորհուրդը, 2. Նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը, 3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները, 4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը»,- ասված է հայտարարության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |