Վարչապետ. Մեր ծրագրի շուրջ անհամաձայն կարծիքներ կան, և դա նորմալ է![]() 23 մայիսի 2013 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում ևս մեկ անգամ հայտարարեց, որ իրենք պատրաստ են համագործակցել ընդդիմության հետ: «Եթե մեր ընդդիմությունը հանդես է գալիս առաջարկներով, տեսլականներով, որը, ըստ մեր պատկերացումների, ճիշտ է, պատրաստ ենք համագործակցել»,- ԱԺ ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ եթե ընդդիմությունը մշտապես հանդես գա անպիսի ծրագրերով, որոնք միտված են դեպի ապագան, բոլորը դրանից կշահեն, իսկ հարաբերությունները անձնական վիրավորանքներից կտեղափոխվեն կոնստրուկտիվ դաշտ: Անդրադառնալով կառավարության ծրագրին և քննադատություններին, թե նախորդ ծրագիրը ձախողված էր, վարչապետը նկատեց, որ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկաման այս երեք օրվերի ընթացքում հնչեցին բազմաթիվ գնահատակններ անցած հինգ տարիների կատարած աշխատանքի վերաբերյալ: «Բացթղումները, մեր սխալները մանրակրկիտ ներկայացվեց, մեր ծրագրի շուրջ անհամաձայն կարծիքներ կան, և դա նորմալ է»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Դիտարկմանը՝ նախագահը հորդորել էր «բռնել մեծերի գլխից», վարչապետն արձագանքեց, որ վերջին հինգ տարիներին լրջագույն աշխատանքներ են կատարվել. «Սկսել ենք մեր կուսակցից, նա ազատաղզրկված է, կան նաև այլ բարձարստիճան պաշտոնյաներ: Մենք նախագահի հանձնարարականը կատարելու ենք»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |