Գալուստ Սահակյան. Լուրջ կլինե՞ք գոնե մի պահ![]() 23 մայիսի 2013 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին: Անդրադառնալով նախօրեին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե «պետք է պատասխան տա նաև խարդախ դատախազը», Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Երկրի դատախազից դժոգհ են լինում միայն հանցագործները, և այդ առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնի ու մեքենաները չկանգնեն, դրանից նեղանա»: Գալուստ Սահակյանի հաջորդ պատասխանն ուղղված է ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին, ով, երեկ դիմելով կառավարության մի քանի ներկայացուցիչների, ասել էր, որ եթե նախագահը նրանց թիկունքին չլիներ, նրանք որևէ ընտրությանն առաջադրվելու դեպքում ոչ միայն լուրջ ձայներ չէին հավաքի, այլև ստիպված կարտագաղթեին: «Ես իմ գործընկեր Վահան Հովհանյիսյանին շնորհակալ եմ, որ մեծարեց երկրի նախագահին՝ ասելով թե դուք ինչ կլինեիք, եթե ինքը չլիներ: Բա որ Դուք չլինեիք, ի՞նչ կլիներ: Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չէ: Աստված անի մեր տեղը գաք, քանի որ իշխանությունն ընդամենը միջոց է՝ նպատակին հասնելու համար և միակ գործոնը չէ»,- ասաց նա: Գալուստ Սահակյանը դիմեց ընդդիմությանը. «Աշխատեք, մեզ մի ասեք` եկեք միասին աշխատենք: Մենք ձեր կարիքը չունենք, մենք ընդամենը ասում ենք, որ դուք պետք է մեր կարիքն ունենաք: Զուրաբյանին փողոցից բերեցիք այստեղ, որ էլի փողոցի՞ց խոսի: Լուրջ կլինե՞ք գոնե մի պահ, այդ որ այդքան խոսում եք, հլը մի հատ տեսեք, թե դուք որտեղից եք եկել ու ուր եք գնում: Կառավարությանը ռումբեր եք ուղղում: Կպավ, կարկուտն ու գազը խոսալու թեմա դարձավ: Դե գնայիք էդ կարկուտը բռնեիք, գոնե մի առաջարկ անեիք, էն ժամանակ մի քանի հոգի մարդ էր հավաքվում, գոնե գնում էիք, հիմա էդ էլ չեք անում: Էս ազնիվ ձևանալու քաղաքականությունը ո՞րն է, զրոյի կարգավիճակով գալ, զրոյացնել ողջ գործընթացը՝ իմաստը ո՞րն է: Որ էդքան խոսում- խոսում եք, մի հատ տեսեք որտեղից եք եկել, էդքան խոսելով, կառավարությանը դաս տալով, ռունգերը ուռացնելով»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |