«Վկոնտակտե» ռուսական սոցցանցը հայտնվել է արգելված կայքերի ցանկում![]() 24 մայիսի 2013 - 11:42 AMT PanARMENIAN.Net - «Վկոնտակտե» ռուսական սոցցանցը հայտնվել է արգելված կայքերի ցանկում: Որոշումն ընդունվել է այսօր` մայիսի 24-ին, «Ռոսկոմնադզորի» եզրակացության հիման վրա: «Ռոսկոմնադզորը» պատասխանատու է ինտերնետ ռեսուրսի ցանկում մանկական պորնոգրաֆիա պարունակող տարրերի ընդգրկման համար: Հավանաբար, հենց նման տիպի խախտումներ են հայտնաբերվել սոցցանցի էջում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բազմաթիվ բողոքներ են ստացվում նաև կապված սոցցանցերում թմրանյութերի ու ինքնասպանությունների քարոզի հետ կապված: Ըստ օրենքի, ցանցին երեք օր է տրվում խախտումները շտկելու համար, հակառակ դեպքում մուտքը կարգելափակվի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |