Արծվիկ Մինասյան. Հանրապետականների պահվածքը ինձ մի հայտնի հեքիաթ է հիշեցնում

Արծվիկ Մինասյան. Հանրապետականների պահվածքը ինձ մի հայտնի հեքիաթ է հիշեցնում

PanARMENIAN.Net - Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադարձավ խորհրդարանում վերջին օրերին հնչած վիրավորական արտահայտություններին: Նա նկատեց, որ պատգամավորի կեցվածքը, իհարկե, պետք է պատշաճ լինի, սակայն նրան չպետք է զրկեն իր արտահատման մոտեցումներն ընտրելու հնարավորությունից:

Ինչ վերաբորւմ է Վահան Հովհաննիսյանի ելույթում հնչած կոնկերտ արտահայտություններին, որով նա դիմել էր իշխանության ներկայացուցիչներին և ասել, որ նրանց թիկունքում չլիներ երկրի նախագահը, ներքին զորքերը և այնն, ապա նրանք որևէ ընտրության առաջադրվելու դեպքում ոչ միան չէին հաղթի, այլ նրանց դալաններում այնքան կծեծեին, որ ստիպված կարթագաղթեին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ դա ընդամենը իշխանության և ընդդիմության ունեցած լծակների պատկերավոր համեմատությունն էր:

«Եթե դուք ունեք հրազեն, իսկ մենք, օրինակ, գրիչ, դրանք անհամարժեք են»,-ասաց պատգամավորը և նշեց, որ հանրապետականների պահվածքը իրեն հիշեցնում է հեքիաթը, որտեղ թագուհին նայում էր հայելուն և ասում՝ «Ասա դու ինձ հայելի, ով կա ինձնից ավելի արմաղ, շարմաղ սիրելի»:

Անդրադառնալով Գալուստ Սահակյանի այն հատարարությանը, թե իրենք ընդդիմության հետ համագործակցելու ձգտումնր չունեն, այլ ընդդիմությունը ունի իրենց կարիքը, Արծվիկ Մինասյանն ասաց. «Գալուստ Գրգորիչը ինչպես միսշտ փայլում է մտքի գոհարներով: Իրենք չլինեին իշանության ղեկին, իշխանություն կլիներ Դաշնակցությունը»:

Արծվիկ Մինասյանը կարծում է, որ իշխանությունն այժմ անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերում: Իրականում իշխանությունն ու ընդդիմությունը պետք է լիեն քաղաքական մեկ օրակարգի մաս, պետք է գործի հակակշիռներով զսպումների դաշտ.

«Մենք մեր երկրում թշնամի չենք փնտրում, բայց եթե պատրաստ չեն փոփոխությունների, պետք է հեռանան»:

 Ուշագրավ
---