Գալուստ Սահակյանը ներողամիտ է, բայց ներողություն երբեք չի խնդրում![]() 24 մայիսի 2013 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի այս քառօրյայում իր ելույթներում պատգամավորներին ուղղված կատակներով և երբեմն նաև վիրավորանքներով աչքի ընկած ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը նաև այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների գլխավոր հերոսն էր: Տարբեր խմբակցությունների պատգամավորներ քննադատեցին նրան` երբեմն անգամ ներողություն պահանջելով: Գալուստ Սահակյանը այդ ամենին արձաքանքեց այսպես. «Երբ մարդկանց ծեծում ես, պետք է թողնես, որ մինչև վերջ լացեն հանգստանան, երբ հանգստանան կպատասխանեմ»»: Դիտարկմանը, թե «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ նա պետք է ներողություն խնդրի Զարուհի Փոստանջյանից, Սահակյանը արձագանքեց, որ ինքը ներողամիտ էր, բայց երբեք ներոություն չի խնդրել, որովհետև այնպես չի ապրել, որ դրա կարիքը լիներ: Ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը, թե դա «տղամարդուն վայել պահվածք չէր», Սահակյանը կարծում է. «Ճղճղան, լպիրշ, իշխանության ներկայացուցիչների հասցեներին ուղված հայտարարություններ… Կինը իրեն չպետք է այդպես պահի, բացի այդ ես նրան չեմ վիրավորել, ընդհակառակը, անվանել եմ առաքինի: Նենց եք ասում կնոջը վիրավորել, ոնց որ նրա վրա կրակել եմ»: Լրագրողների մեկ այլ դիտարկմանը, թե Լևոն Զուրաբյանը նրան համարել է «տափակ շուլուխների հեղինակ, ով պատմության մեջ չի մնալու», Սահակյանը պատասխանեց. «Մեղք է, մեղք է»: Հիշեցնենք, որ նախօրեին Գալուստ Սահակյանը Լևոն Զուրաբյանին անվանել էր զրո: Պարզաբանելով իր այդ հայտարաությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ երբ զրոյից առաջ թիվ են դնում, ինչ որ բան է ստացվում, իսկ եթե զրոյից հետո են դնում, դա ոչինչ է: Եվ ինքը հենց զրոյից հետո նկատի ուներ: Հարցին, թե երբ է ժայռից դուրս գալու Փոքր Մհերը, Սահակյանը պատասխանեց. «Փոքր Մհերը վաղուց ժայռից դուրս է եկել, մեզ մոտ է, պարզապես չենք ցուցադրում»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |