Լևոն Զուրաբյան. Գալուստ Սահակյանը պատմության մեջ կմնա իր տափակ շուլուխներով

Լևոն Զուրաբյան. Գալուստ Սահակյանը պատմության մեջ կմնա իր տափակ շուլուխներով

PanARMENIAN.Net - Մարդիկ կան, որոնց վիրավորանքը մեղրի նման բան է: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսպես է արձագանքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ԱԺ այս քառօրյայի ընթացքում իր հասցեին հնչած վիրավորանքներին, երբ վերջինս նրան զրո էր անվանել:

«Բովանդակային իմաստով պուճուր եղբայրներից չեն նեղանում և նրանց վրա չեն ջղայնանում: Ինչ վերաբորում էզրոյին՝ փաստորեն մի զրո կա, ումից նյարդայնանում են վարչապետը, քաղաքական մեծամասնության խմբակցության ղեկավարն ու իշխանության ներկայացուցիչները: Մի զրո կա, որը կարողանում է ժողովրդին ճշմարտությունը հասցնել, շատ հզոր զրո է»,-ասաց Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ Գալուստ Սահակյանը պատմության մեջ կմնա իր տափակ շուլուխներով. «Չնայած չեմ էլ կարծում, որ կմնա»,-եզրափակեց ՀԱԿ պատգամավորը:

Հիշեցնենք, որ երեկվա ԱԺ նսիտի ընթացքում Գալուստ Սահակյանը դիմել էր ընդդիմությանը և ասել էր. «Աշխատեք, մեզ մի ասեք` եկեք միասին աշխատենք: Մենք ձեր կարիքը չունենք, մենք ընդամենը ասում ենք, որ դուք պետք է մեր կարիքն ունենաք: Զուրաբյանին փողոցից բերեցիք այստեղ, որ էլի փողոցի՞ց խոսի: Լուրջ կլինե՞ք գոնե մի պահ, այդ որ այդքան խոսում եք, հլը մի հատ տեսեք, թե դուք որտեղից եք եկել ու ուր եք գնում: Կառավարությանը ռումբեր եք ուղղում: Կպավ, կարկուտն ու գազը խոսալու թեմա դարձավ:

Դե գնայիք էդ կարկուտը բռնեիք, գոնե մի առաջարկ անեիք, էն ժամանակ մի քանի հոգի մարդ էր հավաքվում, գոնե գնում էիք, հիմա էդ էլ չեք անում: Էս ազնիվ ձևանալու քաղաքականությունը ո՞րն է, զրոյի կարգավիճակով գալ, զրոյացնել ողջ գործընթացը՝ իմաստը ո՞րն է: Որ էդքան խոսում- խոսում եք, մի հատ տեսեք որտեղից եք եկել, էդքան խոսելով, կառավարությանը դաս տալով, ռունգերը ուռացնելով»:

 Ուշագրավ
---