Ֆ.Ռոշբլուան. ՀՀ իշխանությունների մոտ ակնհայտ է ԼՂ հարցում խաղաղության մեծ ձգտումը29 մայիսի 2013 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մինչ հիմա բոլոր ջանքերը գործադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղ կարգավորման հասնելու համար: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռուշբլոանը: «Ես վստահ եմ, որ աշխատանքները կշարունակվեն հատկապես հիմա, երբ Հայաստանը նախագահում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում: Հույս ունեմ, որ եվրոպացի գործընկերների հետ խաղաղությանն ուղղված ջանքերը իրենց արդյունքը կտան: Ակնհայտ է ՀՀ իշխանությունների և ՀՀ ԱԳ նախարարի մոտ խաղաղության մեծ ձգտումը, սա է հայկական կողմերի դիրքորոշումը: Ես չեմ կասկածում, որ ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահության ընթացքում նախարարն ամեն ինչ կանի, որ եվրոպացի գործընկերները վերստին լսեն խաղաղության և իմաստության ձայնը»,- ասաց ֆրանսիացի պատգամավորը, ով Արցախ-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ է: Ֆրանսիայի Սենատի անդամ Անրի դը Ռենկուրը ևս կարևորեց իմաստության և խաղաղության ձայնի կշիռը այս գործընթացում: «Այս համատեքստում հանգամանքը, որ ՀՀ-ն է նախագահելու ԵԽ Նախարարների կոմիտեում, ապա նախագահությունն անցնելու է Ադրբեջանին, կարծում եմ ճակատագրի կողմից ուղարկված նվեր է, հուսանք, որ դրանք դրական կազդեն, որ լուծում գտնեն հարցում»,- ասաց սենատորը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |