6 ռուսական կազմակերպություններ կմասնակցեն ԴիջիԹեք Բիզնես Ֆորումին![]() 30 մայիսի 2013 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-22-ը ԴիջիԹեք Բիզնես Ֆորումին կմասնակցեն և իրենց երկրի տեխնոլոգիական լուծումները կներկայացնեն 6 ռուսական կազմակերպություն: Գործարար համայնքը, տեխնոլոգիական նորություններով հետաքրքրվողները կծանոթանան ռուսական հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` լոկալ երկրաշարժերի մոնիթորինգի և գերկարճ կանխատեսման համակարգ, կենսաչափական տեխնոլոգիաներ` նորարական անվտանգության լուծումների համար, խոշոր քաղաքներում ավտոմոբիլային հոսքերի կառավարման համակարգ, տեխնոլոգիաներ և գործիքներ կայքերի բովանդակության ֆիլտրացիայի համար և այլն, հայտնում է կազմակերպության մամլո ծառայությունը: Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը: Ֆորումի մուտքն ազատ է: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |