ԱԳ նախարար. Մենք երբևէ չենք խնդրում, որ ընդդեմ Ադրբեջանի դիրքորոշման սատարեն ՀՀ դիրքորոշմանը![]() 31 մայիսի 2013 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի երվրոպական այլ կառույցները միջազգային մանդատ չունեն, որպեսզի միջնորդական առաքելություն իրականացնեն կամ բանակցություններ վարեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Այսօր Երևանում ընթացող ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նման հայտարարություն արեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի, ԵԽԽՎ-ի և եվրոպական այլ կառույցների կողմից գործադրվող ջանքերի համար, որոնք փորձում են սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահողների ջանքերին, որպեսզի հակամարտությունը լուծվի բացառապես խաղաղ եղանակով, համանախագահների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա: «Մենք ունենք երեք համանախագահների ձևաչափ, որը շատ արդյունավետ է ու կարևոր: Երեք երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են: Այդ երկրների նախագահների մակարդակով ընդունվել է չորս հռչակագիր: Ես որպես ՀՀ ԱԳ նախարար կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հայտարարություններից հետո մենք ասել ենք, որ ողջունում ենք դրանք և պատրաստ ենք գնալու կարգավորման այդ հայտարարությունների հիման վրա»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը երբևէ չի պահանջում, խնդրում իր գործընկեր պետություններից և միջազգային կազմակերպություններից, որպեսզի ընդդեմ Ադրբեջանի դիրքորոշման սատարեն Հայաստանի դիրքորոշմանը: «Մենք նույն մոտեցումը պետք է տեսնենք Ադրբեջանի կողմից, շատ լավ առիթ կունենանք, որ գնանք դեպի ԼՂ հակամարտության կարգավորում»,-ասաց նախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |