ԱԳ նախարար. Մենք երբևէ չենք խնդրում, որ ընդդեմ Ադրբեջանի դիրքորոշման սատարեն ՀՀ դիրքորոշմանը

ԱԳ նախարար. Մենք երբևէ չենք խնդրում, որ ընդդեմ Ադրբեջանի դիրքորոշման սատարեն ՀՀ դիրքորոշմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի երվրոպական այլ կառույցները միջազգային մանդատ չունեն, որպեսզի միջնորդական առաքելություն իրականացնեն կամ բանակցություններ վարեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Այսօր Երևանում ընթացող ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նման հայտարարություն արեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի, ԵԽԽՎ-ի և եվրոպական այլ կառույցների կողմից գործադրվող ջանքերի համար, որոնք փորձում են սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահողների ջանքերին, որպեսզի հակամարտությունը լուծվի բացառապես խաղաղ եղանակով, համանախագահների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա:

«Մենք ունենք երեք համանախագահների ձևաչափ, որը շատ արդյունավետ է ու կարևոր: Երեք երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են: Այդ երկրների նախագահների մակարդակով ընդունվել է չորս հռչակագիր: Ես որպես ՀՀ ԱԳ նախարար կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հայտարարություններից հետո մենք ասել ենք, որ ողջունում ենք դրանք և պատրաստ ենք գնալու կարգավորման այդ հայտարարությունների հիման վրա»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը երբևէ չի պահանջում, խնդրում իր գործընկեր պետություններից և միջազգային կազմակերպություններից, որպեսզի ընդդեմ Ադրբեջանի դիրքորոշման սատարեն Հայաստանի դիրքորոշմանը: «Մենք նույն մոտեցումը պետք է տեսնենք Ադրբեջանի կողմից, շատ լավ առիթ կունենանք, որ գնանք դեպի ԼՂ հակամարտության կարգավորում»,-ասաց նախարարը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---