Եվրանեսթում Ադրբեջանի անակնկալը. ՀՀ պատվիրակությունը կարողացել է օրակարգից հանել հակահայկական զեկույցը![]() 3 հունիսի 2013 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-29-ին Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի երրորդ նիստի ժամանակ հայկական պատվիրակությանը «անակնկալ է մատուցվել» և Ադրբեջանը օրակարգ է մտցրել Հայաստանում ջրային ռեսուրսների սահմանափակման և դրանով Ադրբեջանի բնապահպանությանը սպառնացող վտանգի մասին զեկույցի նախագիծը, որտեղ, ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի խոսքով, օգտագործված էր Ադրբեջանին բնորոշ բառաֆոնդը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ հայկական պատվիրակությունը դեմ է եղել այդ հարցի օրակարգ մտելուն և քննարկմանը, քանի որ Ադրբեջանն այս հարթակը ևս փորձում է օգտագործել հակահայկական քարոզչություն իրականացնելու համար: «Մենք հասանք նրան, որ այդ հարցը դուրս բերվեց օրակարգից»,-ասաց Արտակ Զաքարյանը: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նկատեց, որ ձեռք են բերվել պայամանավորվածություններ, համաձայն որոնց ադրբեջանական, վրացական կողմը և երկու եվրապատգամավորներ հետ են վերցրել իրենց առաջարկությունները, որոնք հայկական կողմի համար եղել են անընդունելի: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ընդգծեց, որ Ադրբեջանը ցանկացած հանգամանք փորձում է օգտագործել իր երկրի քաղաքական շահը առաջ տանելու համար. «Ադրբեջանը փորձում էր հումանիտար, կրթական հարցերում ևս իր քաղաքական շեշտադրումներն անել»: Պատգամավորը շեշտեց, որ ազգային շահի հետապնդման հարցերում հայկական պատվիրակությունը միասնական է, բայց եղել են հարցեր, որտեղ պատվիրակության անդամները քվեարկել են` ելնելով իրենց քաղաքական ուժի գաղափարներից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |