ՀՀԿ. Ընդդիմությունը զրոյական դաշտից դուրս չի եկել, և իշխանության դերն ենք կատարում, և ընդդիմության![]() 14 հունիսի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի վերջին քառօրյայի ընթացքում և շոու կար, և պոպուլիզմ և չարախնդում, կարծում է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ նա նշեց, որ քառօրյան ակտիվ անցավ, ինչից ինքն իրեն շատ լավ է զգում: «Բոլոր քաղաքական ուժերը կարողացան օգտագործել իրենց հնարավորությունները, հայտնեցին իրենց տեսակետները»,- ասաց նա: Մեկնաբանելով ընդդիմադիր գործիչների տեսակետը, թե իշխանությունները սկսել են սուր քննադատություններ հնչեցնել երկրում ստեղծված իրավիճակի շուրջէ մոնոպոլիզացնելով նաև քաղաքական դաշտը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենք ընդդիմության աթոռի վրա աչք չունեն: «Քաղաքական խնդիրներ կան, որ իր վրա պետք է վերցնի ընդդիմությունը: Բայց ընդդիմությունը, չնայած որոշ ակտիվ գործիչների, զրոյական դաշտից դուրս չի եկել: Մենք և իշխանության դերն ենք կատարում, և ընդդիմության: Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ երբ ասում է՝ ընդդիմնությունը զրո է, նկատի ունի այն, որ կարող է թիվ դառնալ և այժմ հարցն այն է, թե զրոյից առաջ թվանշան կդնեն, թե հետո: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |