Ռուբեն Վարդանյանը չի ցանկանում Հայաստանի նախագահ լինել ոչ 15, ոչ էլ 20 տարի հետո![]() 14 հունիսի 2013 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Բարերար Ռուբեն Վարդանյանը չի ցանկանում Հայաստանի նախագահ լինել ոչ 15, ոչ էլ 20 տարի հետո: «Ես լավ եմ անում այն, ինչ գիտեմ՝ ծրագրեր եմ իրականացնում կրթական ու բարեգործական ոլորտներում»,-ասել է նա Քսենիա Սոբչակին տված հարցազրույցում: Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ չունի քաղաքական գործչին հատուկ որակներ: «Ես շատ բան եմ անում Հայաստանի համար որպես Ռուսաստանի քաղաքացի»,-ասել է նա: Բարերաը նշել է, որ Հայաստանը ազգային առումով միատարր երկիր է կլանային կառավարմամբ՝ տարբերվելով այն մտածելակերպից և մթնոլորտից, որտեղ նա արդեն սովորել է ապրել: Միաժամանակ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ լավ հարաբերություններ ունի գործող իշխանությունների հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |