«Բարև Երևան». Քաղաքապետարանի նոր աշխատակազմը ուռճացված է

«Բարև Երևան». Քաղաքապետարանի նոր աշխատակազմը ուռճացված է

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքն ու հաստիքացուցակները հաստատելու վերաբերյալ հարցին «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչները դեմ են քվեարկել՝ համարելով, որ աշխատակազմը ուռճացված է և հարցը պատշաճ քննարկում չի անցել: Այս մասին հայտնում են խմբակցությունից: «Օրինակ՝ կան անտրամաբանական բարձր աշխատավարձեր. քաղաքապետարանում վարչության պետերի աշխատավարձը գերազանցում է ՀՀ պատգամավորի աշխատավարձը և այլն: Խմբակցությունը դեմ քվեարկեց նաև օրակարգի 2-րդ հարցին, որը վերաբերում էր կանոնադրությունում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաև՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հարցերին, որոնք վերաբերում էին քաղաքապետի տեղակալների հաստատմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ ավագանու նիստի օրակարգը չհաստատելը հակասում է քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությանը. «Բացի այդ, ըստ կանոնադրության՝ «որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցողներ՝ գլխադասային հանձնաժողովի և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները կամ քաղաքապետի ներկայացուցիչը», մինչդեռ հարակից զեկուցող չկար»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---