Քաղաքագետ. ԼՂ վերաբերյալ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների սպասվող հայտարարությունը ձգձգման հաջորդ քայլն է![]() 17 հունիսի 2013 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Ռուսաստանի, Ամերիկայի ու Ֆրանսիայի նախագահների սպսավող հայտարարությունը լինելու է հերթականը, քանի որ խնդրի լուծման սկզբունքային հարցադրումներից համանախագահող երկրները առայժմ հեռու են մնում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը: «Հարցի ձգձգման, սառեցման հաջորդ քայլն է դա: Միայն այդ համատեքստում կարելի է հասկանալ նրանց հայտարարությունը»,- նկատեց պրոֆեսորը: Նշենք, որ ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման ու Ֆրանսուա Օլանդը մտադիր են ղարաբաղյան խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալ G8 շրջանակներում բանակցությունների ավարտին: Այդ մասին օրերս լրագրողներին հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |