Փոխվարչապետ. ՎՊ արձանագրած որևէ դեպք անհետևանք չի մնացել և չի մնա![]() 17 հունիսի 2013 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Վերահսկիչ պալատի աշխատանքին: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ ներկայացնելով ՎՊ 2012 թվականի հաշվետվության մասին կառավարությանը զեկույցը: Նա նշեց, որ հաշվետվությամբ ներկայացված բոլորը դրվագները մանրամասն քննարկվել և ուսումնասիրվել են: «ՎՊ հաշվետվություններում արտացոլված խնդիրների վերաբերյալ պատկան բոլոր մարմինների պատասխանները տեղադրված են կառավարության կայքում: Չենք կարող համաձայնել, որ բյուջետային բոլոր ծրագրերի իրականացման ընթացքում տեղի է ունենում բյուջեի գումարների մասսայական փոշիացում»,- ասաց փոխվարչապետը և նկատեց, որ խնդիրները միայն 2012-ին չեն արձանագրվել և դրաք արմատացած են տասմյակաների ընթացքում: Արմեն Գևորգյանն ընդգծեց, որ հաշվետոթյունում արձանագրված բոլոր խնդիրների մասով համապաստախան միջոցներ ձեռնարկվել են: «Գումարների վերականգնում, կատարած թերություների շտկում, տուգանքներ, բացառությամբ դեպքերի, երբ գործողությունը քրեական պատասխատվություն է պահանջում»,- ասաց նա: Փոխվարչապետը նշեց, որ ներկայացած հաշվետվության մեջ արտացոլցած են գործադիրի տարբեր մարմինների կողմից թույլ տված բացթողումներ, շինարարության ոլորտում խնդիրներ, որոնք պետք է ստանան իրենց լուծումները կնքված պայմանագրերի շրջանակներում: «Կնքված պայմանգրերի համաձայն շինարարները պարտավորություն ունեն մեկ տարվա ընթացքում վերացնել բոլոր թերությունները, որ կատարվել և կատարվում են: Ճանապարաշինարարության ոլորտում խախատումներ են արձանագրվել միայն երկու դեպքում: Կոնկրետ շինարարկան ծրագրերի իրականացման ընացքում խնդիրները չեն կրում համատարած բնույթ: Կան առաձին ծրագրեր, որոնց ընթացքում գործադիրն ինքն է բացահայտել խնդիրներ»,- ասաց նա: Արմեն Գևորգյանը շեշտեց, որ ՎՊ արձանագրած որոևէ դեպք անհետևանք չի մնացել և չի մնա: Հիշեցնենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայում Վերահսկիչ պալատը ներկայացրեց իր 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, որում բազմաթիվ կոպիտ խախտումներ, չարաշահումներ և թերացումներ են արձանագրվել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |