Ա.Գևորգյանը կարծում է, որ համատեղ ջանքերով հնարավոր է լուծումներ գտնել, որպեսզի խախտումները չկրկնվեն

Ա.Գևորգյանը կարծում է, որ համատեղ ջանքերով հնարավոր է լուծումներ գտնել, որպեսզի խախտումները չկրկնվեն

PanARMENIAN.Net - Խորհրդարանի արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանից հետաքրքրվեց, թե 2011-12թթ. տվյալների համեմատականով չաշահաշումները ավելացել են, թե՞ պակասել, թերացումներն ուղղվե՞լ են, թե՝ ոչ:

«Չբացառելով լուրջ չարաշահումներ՝ դուք նշեցիք, որ բյուջեի փողերի զանգավածային փոշիացում տեղի չի ունեցել։ Դուք պատրասատակամություն հայտնեցիք, որ այն չարաշահումները, այն կոռումպացված պաշտոնյաները, որոնք իրոք իրականացրել են այդ օրինախախտումները ենթարկվելու են քրերական պատասախանատվության»,- նկատեց էդուարդ Շարմազանովը:

Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշեց, որ վերջին երկու տարիների նման համետատական չի կարող անել, բայց հինգաշբթի կառավարության նիստում քննակումից հետո համապատասխան հանձնարարական տրվել է վարչապետի կողմից, որպեսզի ոչ միայն գործադիրի մարմիները, այլև իրավապահները նմանատիպ տեղեկություններ ամփոփեն և ներկայացնեն: Նա ընդգծեց, որ քննարկումների ավարտից հետո այդ տեղեկությունները հարապարակային կլինեն, և պատգամավորները, և հանրությունը կկարողանան գնահատել:

«Կարող ենք արձանագրել, որ ՎՊ-ի կողմից բացահատման մասով համատեղ աշխատանքի արդյուքով, նաև ԱԺ-ի մեր գործընկերների հետ միասին, հնարավոր է լուծումներ գտնել, որպեսզի դրանք չկրկնվեն»,- ասաց փոխվարչապետը:

Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ 2012թ-ին Ֆինասների նախարարությունում անցկացված 95 ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, որոնք առնչվում են պետբյուջեին, և բավական մեծ գումարներ վերկանագնվել են: Նա նաև նշեց, որ գործադիրում մեծ քանակությամբ ուսումնասիրություններ և ստուգումներ են իրականացվել հենց իրավապահների կողմից՝ ոստիկանության կամ գլխավոր դատախազության միջնորդությամբ։ «Հիմա վիճակագրությունն ամփոփվում է, 2012թ-ին 9 գործ է եղել դատախազության վարությում, որոնց ստուգումները մենք ենք իրականացրել, սկսած Ազգային գրադարանից, վերաջացրած Գյումրու քաղաքապետարանը»,- ասաց նա:

 Ուշագրավ
---