Սամվել Մարտիրոսյան. ԿԸՀ-ն անձնական տվյալները հրապարակային է դարձնում![]() 19 հունիսի 2013 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Գաղտնալսվում են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը, նույնիսկ Skype-ը: Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ զգուշացրեց անձնական տվյալները համացանցում տարածելիս չմոռանալ այդ մասին: Բայց. «Փառք մեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որի կայքում ոչ միայն տարիքը, նաև այլ տվյալներ կան, ինչը անձնական տվյալների արտահոսք եմ համարում»: Փորձագետի խոսքով գործում է «պրիզմ» կոչվող մի համակարգ, որը թույլ է տալիս, որպեսզի ազգային անվտանգության կողմից գաղտնալսվի ամեն ինչ: «Չնայած բոլորը` Facebook-ը, Google –ը հերքեցին, բայց ԱՄՆ ազգային անվտանգությունը հաստատեց, որ գոյություն ունի նման ծրագիր: Կասկածում եմ, որ մեր ազգային անվտանգությունը կարող է Facebook -ը ամբողջությամբ մոնիտորինգ անել, որովհետև այն փակ համակարգ է: Դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ կարգավորումներից ակտիվացվի համապատասխան application-ը»,- ասաց Մարտիրոսյանը: Նրա խոսքով, տեսականորեն պետք է մտքում պահել, որ հնարավոր է` մենակ չեք սոցցանցում, որովհետև նույնիսկ եթե Facebook-ի ձեր էջը, բոլոր տվյալները պահպանվում են և նույնիսկ եթե գաղտնալսելու չար միտում չլինի, գուցե մի օր արթնանաք և տեսնեք, որ ձեր լուսանկարը, կամ նամակները քննարկվում են ֆորումներում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |