Սեյրան Օհանյանը՝ ՌԴ կողմից Ադրբեջանին վաճառված զենքի մասին. Իրավիճակը վերահսկելի է26 հունիսի 2013 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի սպառազինումը Հայաստանին չմտահոգել չի կարող: Այսօր Երևանում մեկնարկած «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի ընդմիջման ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք գիտեք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ գտնվում է բավականին բարձր մակարդակիի վրա, և այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը կարողանանք պահպանել: Ռուսաստանի հետ մենք գտնվում ենք սերտ հարաբերությունների մեջ և համագործակցության զարգացման ուղղությամբ երեկ շատ կարևոր փաստաթուղթ ստորագրեցրինք, որը հնարավորություն է տվել ավելի բարձր միջպետական մակարդակի վրա դնել մեր ռազմատենխկկական համագործակցությունը: Դա նաև հնարավորություն է տալու մեր ռազմական արդյունբերության և ՌԴ-ի արդյունաբերաության ձեռնարկություններին անմիջական պայմանագրեր կնքելու միմյանց հետ: Այնպես որ իրավիճակը վերահսկելի է: Ինչ վերբերում է սպառազինությունների մրցավազքին, մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ Ադրբեջանի ղեկեվարությունը փորձում է մեզ ներքաշել սպառազինությունների ձեռքբերման այդ մրցավազքի մեջ: Մենք կուրորեն չենք ներքաշվի դրա մեջ: Մենք ավելի շատ որակի վրա ենք շեշտը դնում»,-ասաց նախարարը: Հիշեցնենք, որ , Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարել, որն իր մեջ ներառում է տանկեր, ՀՄՄ-ներ ու հրետանային տեխնիկա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 700 մլն ԱՄՆ դոլարից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար: «Ведомости» թերթը, հղում անելով ռուսական պաշտպանության ոլորտի իր աղբյուրին, գրել էր, որ տեխնիկայի մատակարարումը սկսվել է 2013 թ. մայիսին: Թերթի տեղեկությունների համաձայն` պայմանագրերով նախատեսված է 94 Т-90С տանկի, մոտ 100 БМП-3-ի, 18 ինքնագնաց «Мста-С» հրետանային սարքավորումների ու մի շարք այլ տեխնիկայի մատակարարում: Բացի այդ, տանկերի ու հրետանու հետ մեկտեղ ձեռք են բերվում մեքենաներ, որոնք անհրաժեշտ են դրանց մատակարաման համար: Պարբերականը նշում է, որ Т-90С-ը մատակարարվելու է ամբողջական սերիական կոմպլեկտավորմամբ: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |