ՀՀ վարչապետը Ջո Բայդենին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել![]() 4 հուլիսի 2013 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենին` Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.«Հարգելի պարոն փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Զեզ և Ամերիկայի ողջ ժողովրդին խաղաղություն և բարօրություն: Օգտվելով պատեհ առիթից՝ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում՝ նպաստելով մեր երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսության զարգացմանն ու քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի գործադրել ամեն ջանք մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա կատարելագործման համար»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |