ՌԴ դեսպան. Ռուսական կողմը խիստ կարևորում է փոխգործակցությունը ՀՀ ոստիկանության հետ![]() 4 հուլիսի 2013 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի ոստիկանական կառույցների համագործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ մշտական կապն ու փոխգործակցությունը նպաստում են երկու երկրներում իրավապահ գործունեության արդյունավետությանն ու գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Ներկայացնելով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք է հայտնել, որ համակարգի արդիականացումը, մասնավորապես՝ ոստիկանական կադրերի պատրաստման ու վերապատրաստման ոլորտում, ներառում է նաև այդ բնագավառում Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատությունների հետ համագործակցության կատարելագործում և ընդլայնում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իվան Վոլինկինը հավաստիացրել է, որ ռուսական կողմը խիստ կարևորում է փոխգործակցությունը Հայաստանի ոստիկանության հետ, և Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը պատրաստ է ամենժամյա համատեղ աշխատանքի Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |