Ռ.Քոչարյանն ու Հ.Տալվիտիեն քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը21 փետրվարի 2006 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է հրաժեշտի այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը բարձր է գնահատել ԵՄ հատուկ ներկայացուցչի եռամյա գործունեությունը, եւ նշել, որ նաեւ նրա ակտիվ մասնակցությամբ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ձեռք են բերել ավելի համակարգված բնույթ: Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկկողմ գործակցության օրակարգն առաջիկայում ավելի կընդլայնվի: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Ռամբույեում կայացած հանդիպումից հետո ստեղծված կացության, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների հետ համագործակցության վերաբերյալ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |