ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործողությունների ծրագրի 2013թ.-ի կատարողականը հաստատվել է![]() 11 հուլիսի 2013 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի իններորդ նիստը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում է ԱԱԽ մամուլի ծառայությունը: Հանձնաժողովն ամփոփել է ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործողությունների ծրագրի 2013թ.-ի կատարողականը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները իրենց գերատեսչությունների մասով ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարևորագույն միջոցառումները: Այնուհետև հանձնաժողովը քննարկել է ՆԱՏՕ-ի կառույցների կողմից պատրաստված «Հայաստանի ԱԳԳԾ 2013թ. գարնանային ամփոփում» զեկույցը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները իրենց գերատեսչությունների մասով ներկայացրել են զեկույցում մատնանշված առաջարկություններն ու կատարման ենթակա միջոցառումների ցանկը: Արթուր Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ նախանշված միջոցառումները հաջող ավարտական ընթացք կունենան հաշվետու ժամանակահատվածում, հետևաբար պետք է շարունակել այս ընթացքը` ակնկալելով դրական արդյունքներ: ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանության, արտակարգ իրավիճակների, կիբերահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության խնդիրներին, ռազմակրթական համակարգի բարելավմանը, շրջակա միջավայրի և քաղաքացիական ճգնաժամերի պլանավորման խնդիրներին: Նիստի ընթացքում քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |