«ԱրմենՏել»-ն ավելի քան երեք անգամ իջեցնում է դեպի Ռուսաստան զանգերի արժեքը![]() 16 հուլիսի 2013 - 15:49 AMT PanARMENIAN.Net - 16 հուլիսի, Երևան 2013թ. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Հայերի աշխարհ» ծառայության շրջանակում Beeline ֆիքսված ցանցից դեպի Ռուսաստանի Դաշնություն ելքային զանգի սակագնի իջեցման մասին: Հայաստանի Beeline ֆիքսված ցանցի բաժանորդները կարող են զանգահարել դեպի Ռուսաստանի Դաշնության ֆիքսված ցանցեր րոպեն 16 դրամ սակագնով, նախկին 50 դրամի փոխարեն: «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է սակագների վերանայման և պարզեցման գործընթացը ընկերության բիզնեսի բոլոր ուղղություններով: Մենք ձգտում ենք, որ մեր սակագները լինեն պարզ, հասկանալի և մատչելի մեր հաճախորդների լայն շրջանակների համար: Մեր սակագնային քաղաքականության նոր սոցիալական մոտեցումը հնարավորություն է տալիս առաջարկել մեր բաժանորդներին շփման համար մատչելի գներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը: Նշենք, որ «Հայերի աշխարհ» ծառայությունը հնարավորություն է տալիս լավագույն գնով իրականացնել միջազգային զանգեր: Ծառայությունից կարելի է օգտվել հավաքելով *88* 00 [երկրի կոդը] [բնակավայրի կոդը] այնուհետև հեռախոսահամարը: Ծառայությունը հասանելի է ֆիզիկական անձանց համար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |