Ադրբեջանի քաղաքացիների 60 տոկոսը պատերազմ է ուզում 2 մարտի 2006 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Ըստ Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) կողմից ամեն ամիս անցկացվող հասարակական կարծիքի հարցման, Ադրբեջանի քաղաքացիների 60 տոկոսը կողմ է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելուն: Ըստ ՂԱԿ-ի ղեկավար Ակիֆ Նաղիի, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ադրբեջանական հասարակությունը լիովին պատրաստ է պատերազմի: «Հարցվածների կեսից ավելին գերադասում է պատերազմը, որպես ադրբեջանական գրավյալ հողերի խնդիրը մեկընդմիշտ լուծելու միակ միջոց: Ռազմական գործողությունների ակտիվացման կողմնակիցների հիմնական փաստարկները կապված են այն բանի հետ, որ խաղաղ բանակցությունները դրական արդյունք չեն տալիս, իսկ միջազգային հանրությունը չի ճանաչում Հայաստանին որպես ագրեսոր»,-հայտարարել է նա: Իր հերթին երկրում դեռեւս քիչ չեն մարդիկ, որոնք հուսով են, որ հնարավոր է խնդրի լուծումը դիվանագիտական ճանապարհով: Ըստ ՂԱԿ-ի հարցման, հարցվածների 25 տոկոսը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հաղորդում է Day.az-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |