Րաֆֆի Հովհաննիսյանը ևս միացավ «150 դրամ չվճարողներին»

Րաֆֆի Հովհաննիսյանը ևս միացավ «150 դրամ չվճարողներին»

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները: Մինչ օրվա ընթացքում ակտիվիստների մեծ մասը տեղափոխվել էր Կենտորն վարչական շրջան՝ ոստիկանության բաժամնունքի դիմաց պահանջելով բաց թողնել բերման ենթարկված ակտիվիստներին, քաղաաի մյուս հատվածներում ակցիային շարունակում են միանալ քաղաքացիներ և հանրային դեմքեր: Այս պահին ակցիային նաև «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է միացել: Ավելի վաղ ակտիվիստները սոցցանցերում հայտնել էին, որ իրենց հետ են նաև DJ Վակցինան, երգիչ, դերասան Գարիկ Պապոյանը:

Նշենք նաև, որ ակցիայի առաջին և երկրորդ օրը «150 դրամ չվճարողներին» միացած մյուս հայտնի մարդիկ այսօր ևս մասնակցում էին ակցիային, նրանց մի մասը մեքենաներով տեղափոխում է քաղաքացիներին, իսկ ավագանու նախկին անդամ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը միացել էին ակտիվիստներին, ովքեր ոստիկանության բաժանմունքի մոտ սատարում էին բերման ենթարկված իրենց ընկերներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են ընթանում:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---