Վանես Մարտիրոսյան- Դեմետրիուս Անդրադե մենամարտը կկայանա սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ում![]() 26 հուլիսի 2013 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Առաջին միջին քաշային կարգի WBO գոտու համար նոյեմբերի 24-ին Մակաոյում նշանակված Վանես Մարտիրոսյանի ու Դեմետրիուս Անդրադեի մենամարտը կայանալու է սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ում: Ինչպես հաղորդում է ESPN-ն, մենամարտը անցկացվելու է բռնցքամարտի երեկոյի ընթացքում, որի գլխավոր հանդիպմանը մրցելու է Չավես-Վերա զույգը: Հուլիսի 6-ին Կիևում Անդրադեն պետք է մենամարտեր Զաուրբեկ Բայսանգուրովի հետ, ում էլ պատկանում է գոտին: Սակայն Բայսանգուրովը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել է մարտից: WBO-ն Անդրադեին պարտադրել է գոտին պաշտպանել Մարտիրոսյանի հետ մենամարտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |